Վահան Տեր-Ղևոնդյանը՝ Մատենադարանի տնօրեն 6 մարտի 2018 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Մարտի 6-ին՝ ժամը 11:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքում կայացել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության հարցը: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Մատենադարանի տնօրեն միաձայն ընտրվել է պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը: Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում: Դիմում էր ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։ Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել Մատենադարանի զարգացման իր հնգամյա ծրագիրը, պատասխանել է հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Վահան Տեր-Ղևոնդյանը երկար տարիներ աշխատել է ԱԳՆ համակարգում, 2012-ից եղել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ձեռագրերի նկարագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ, 2014.-ից Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար (համատեղելով բաժնի վարիչի պաշտոնը): 2016 թ. սեպտեմբերից Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար: 2008 թ. ցայսօր համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ որպես ավագ գիտաշխատող, ապա` առաջատար գիտաշխատող: Հեղինակ է երկու մենագրության (որոնցից առաջինը թարգմանվել է նաև ֆրանսերեն և արաբերեն), քսանհինգ գիտական հոդվածների (հրատարակված Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Լիբանանում), կազմել և հրատարակել է պատմագիտական ու աղբյուրագիտական բնույթի ևս վեց այլ գրքեր: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի և արաբերենի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |