ՄԱԿ-ը մեղադրել է Մյանմային մահմեդական ռոհինջաների «էթնիկ զտումների» մեջ 6 մարտի 2018 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Մյանման շարունակում է մահմեդական ռոհինջաների «էթնիկ զտումների» քաղաքականությունը՝ Ռաքհայն գավառում «ահաբեկչության և սովի պարտադրման» արշավ իրականացնելով: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների գծով օգնական Էնդրյու Գիլմորը՝ դիմելով այդ էթնիկ խմբի անդամներին, որոնք ապաստան են գտել հարևան Բանգլադեշի փախստականների ճամբարներում: Հակամարտության սկզբից ի վեր Մյանմայից մոտ 700.000 ռոհինջա է փախել Բանդլադեշ: Ըստ Գիլմորի, վերջին շրջանում բռնության եղանակները փոխվել են՝ «դաժան արյունահեղությունն ու զանգվածային բռնաբարությունները» տեղը զիջել են ահաբեկման ու սննդամթերքից զրկելու քաղաքականությանը, գրում է Deutsche Welle-ն: Հակամարտությունը Մյանմայի Ռաքհայն գավառում երկրի ԶՈւ և մահմեդական ռոհինջաների միջև սրվեց 2017-ի օգոստոսին: Այն ժամանակ զոհվեց 400 մարդ, իսկ հարյուր հազարավորները փախան Բանգլադեշ: Հումանիտար կազմակերպություններին մտահոգում է նրանց վիճակը, քանի որ փախստականների ճամբարում վատ եղանակային պայմաններ են, ջրի ու սննդամթերքի պակաս կա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |