The Daily Star. Հայ առևտրականները եվրոպացիներից շուտ են Դաքքա եկել 6 մարտի 2018 - 16:39 AMT PanARMENIAN.Net - The Daily Star անգլալեզու պարբերականը, որը հրատարակվում է Բանգլադեշում, հոդված է հրապարակել մայրաքաղաք Դաքքայի առաջին հայ վերաբնակների մասին: Հոդվածը պատմում է հայ առևտրականների մասին, որոնք Դաքքա են ժամանել հեռավոր 1630-40-ականներին և հետագայում մեծ ազդեցություն են ունեցել Բանգլադեշի և տարածաշրջանի մյուս երկրների միջև առևտրային կապերի զարգացման վրա: «Հայ առևտրականները եվրոպացիներից և բրիտանացիներից շուտ են Դաքքա եկել: Արդեն 18-րդ դարի սկզբին նրանք մեծամասնություն էին կազմում Դաքքայի Թանջեգոն պատմական թաղամասում: Այդ են վկայում այդտեղ թաղված հայ առևտրականների գերեզմանները, որոնց հուղարկավորել են 1719-1795թթ. քաղաքի պորտուգալական եկեղեցու տարածքում: Մեկ այլ վկայություն է լոնդոնյան մի ընկերության նամակը, որը ուղարկվել է Բոմբեյ՝ այնտեղ ասվում է, որ հայ առևտրականներն են աջակցել մետաքսի և այլ ապրանքների գնմանy»,-ասվում է հոդվածում: Նշվում է նաև, որ հետագա տարիներին հայերը Դաքքայում իրենց թաղամասն են հիմնել, որը կոչվել է Արմանիտոլա: 1781-ին այդ թաղամասում հիմնադրվել է Սբ Հարություն հայկական եկեղեցին, իսկ հետագայում նաև Նիկողայոս Պողոսի հայկական դպրոցը: Նիկողայոս Պողոսը Դաքքայի հայ համայնքի առաջնորդներից է եղել: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |