ՀԱՊԿ-ը «Մարտական եղբայրություն» զորավարժություններ կանցկացնի նոր ձևաչափով![]() 6 մարտի 2018 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հավաքական օդուժի զորավարժություններ կանցկացնի 2018-ին, որոնք կանցնեն նոր ձևաչափով: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ճեպազրույցում՝ հավելելով, որ նախատեսվում է զորավարժությունների անցկացման տարածաշրջան Արագ արձագանքման հավաքական ուժերի զորակազմերի փոխադրում: «Մարտական եղբայրություն» զորավարժություններն անցկացվելու են 2018-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Զորավարժություններն անցկացվելու են հոկտեմբեր-նոյեմբերին հավաքական պատասխանատվության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում»,-ասել է Սիդորովը: Սիդորովը նաև հայտարարել է, որ իրավասություն չունի ինքնուրույն միջամտելու այս կամ այն հակամարտությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի, քանի որ դա հակասում է պետությունների ինքնիշխանության սկզբունքին, սակայն կազմակերպությունը պարտավորություններ ունի Հայաստանի առջև: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |