Արցախը ՀՀ-ին կապող 3-րդ ճանապարհն է կառուցվում 6 մարտի 2018 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել են Քարվաճառ-Նորաբակ-Սոթք՝ Արցախը ՀՀ-ին կապող երրորդ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»: Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Նոր ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2018 թվականի վերջ: Արցախի քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանի խոսքով, այժմ ընթանում է գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն: «Կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային ճանապարհը, որն Արցախը կկապի մայր հայրենիքի հետ: Այժմ կատարվում է խորքային և մակերևութային ուսումնասիրություն՝ ջրահեռացման համակարգերի, անհրաժեշտ ենթակառույցների, ինժեներական և արհեստական կառուցվածքների տեղադրման, ճիշտ լուծումներ տալու ուղղությամբ»,- նշել է քաղաքաշինության փոխնախարարը: Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը բացվել էր 2017 թվականի սեպտեմբերիին: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |