Լիբանանցի ներդրողը 30.000 պեկան ընկույզի ծառ կտնկի ՀՀ-ում![]() 6 մարտի 2018 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալը մտադիր է ընդլայնել բիզնեսը Հայաստանում: Այդ մասին գործարարը հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումերի նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը: Նիկոլա Աբու Ֆեյսալի ղեկավարած ընկերությունը Հայաստանում զբաղվում է պեկան ընկույզի մշակմամբ։ Նախագծի առաջին փուլում 100 հեկտար տարածքի վրա կտնկվի30.000 պեկան ընկույզի ծառ: Բացի գյուղատնտեսական ծրագրերից, ներդրողը մտադիր է նաև զբոսաշրջային ծրագիր իրականացնել։ Ծրագրերը նախատեսվում է իրականացնել Եղվարդում և Բագրատաշենում։ Նիկոլա Աբու Ֆեյսալը նշել է, որ ցանկանում է ընդլայնել իր բիզնես ծրագրերը առաջիկա տարիների ընթացքում։ Գործարարը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել, որ ոգևորիչ է նախարարության և կառավարության աջակցությունը և ներդրումների խթանմանն ուղղված քաղաքականությունը։ Նիկոլա Աբու Ֆեյսալի խոսքով՝ Հայաստանը ներդրումների տեսանկյունից շատ բարենպաստ երկիր է: Գործարարը հավելել է, որ իր բոլոր արտասահմանցի գործընկերներին կոչ է անում Հայաստանում ներդրումներ անել։ Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է գործարարի նախագծերը և նշել, որ նախարարությունը միշտ պատրաստ է աջակցել նոր ներդրումների ներգրավմանը և ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև քննարկել ներդրումային ծրագրերի մանրամասները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |