Քրիստինա Սին հեռացել է Black Star-ից՝ զրկվելով բեմական անունից 7 մարտի 2018 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայազգի երգչուհի Քրիստինա Սարգսյանը, որը հանդես էր գալիս Քրիստինա Սի (Kristina Si) բեմական անունով, չի երկարացրել պայմանագիրը Black Star լեյբլի հետ և հեռացել է հայտնի ռուսաստանցի կատարող Տիմատիի նախագծից: Այդ մասին ասվում է Instagram-ում լեյբլի պաշտոնական էջում: Երգերի իրավունքները և բեմական անունը պատկանում են Black Star-ին, որը պաշտոնապես հայտարարել է, որ ավարտել է համագործակցությունը երգչուհու հետ: «Black Star-ը հայտնում է, որ երգչուհու երաժշտական ստեղծագործությունների բոլոր հեղինակային և կից իրավունքները, լուսանկարներն ու տեսաբովանդակությունը, այդ թվում երաժշտական տեսահոլովակները և Kristina Si ապրանքանիշը պատկանում են Black Star-ին»,-ասվում է հայտարարության մեջ: Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ շարունակելու է մենակատարի կարիերան, բայց դեռ չգիտի, թե ինչ բեմական անվան տակ: Քրիստինա Սին միացել էր Black Star-ին 2013-ին՝ 5-ամյա պայմանագիր կնքելով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով |