ՌԴ ԱԳՆ. Բաքվի մոտեցումը վատթարացրեց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերսկսման հեռանկարներն առաջիկայում17 մարտի 2008 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը քվեարկություն է անցկացրել Բաքվի նախաձեռնած «Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված իրավիճակը» բանաձեւի շուրջ (փաստաթղթի համար քվեարկել են 39 պատվիրակություններ, 7 կողմ եւ 100 ձեռնպահ հարաբերակցությամբ): ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները այս բանաձեւին դեմ են քվեարկել: Քվեարկության պատճառների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ նրանք փաստարկել են իրենց դիրքորոշումը ադրբեջանական կողմի նման քայլի միակողմանիությամբ, ժամանակավրեպ լինելն ու անարդյունավետությունը: Այդ դիրքորոշումները բազմիցս եւ տարբեր մակարդակներով հասցվել են հասցեատիրոջը»,-ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: Մասնավորապես, ասվում է հայտարարության մեջ, բանաձեւի նախագծում ընդգրկվել են կարգավորման որոշ հիմնարար սկզբունքներ, որոնք համապատասխանում են բացառապես Ադրբեջանի շահերին, առանց հիշատակելու, օրինակ, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը հանրաքվեի միջոցով` նրա բնկաչության շրջանում ազատ եւ իրական կամքի արտահայտության համար: Նման մոտեցումն անընդունելի է դարձրել նախագիծը հայկական կողմի համար եւ վատթարացրել է բարձր մակարդակով հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հեռանկարները` Հայաստանի նոր նախագահի պաշտոնակալման արարողությունից հետո: «Իր կողմից, Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ պատրաստ է շարունակել Մինսկի խմբի ակտիվ միջնորդությունը, ելնելով ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումն ավարտին հասցնելու շահերից, ինչը թույլ կտա կայունությունն ու անդորրը վերադարձնել Անդրկովկասի այդ տարածաշրջան»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |