Հայաստանում համայնքային անասնաբույժների ինստիտուտ կներդրվի 7 մարտի 2018 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անասնապահության կայուն զարգացումը հնարավոր է միայն ժամանակակից գործիքներով վերազինված բարձրակարգ անասնաբույժների առկայության և անասնաբուժական ծառայությունների համալիր մատուցման դեպքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալավերդյանի հետ հանդիպմանը, որի նպատակն էր գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների քննարկումը: Նախարար Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ կատարված օրենսդրական փոփոխության համաձայն Հայաստանում ներդրվելու է համայնքային անասնաբույժների ինստիտուտ: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել 2017-ի դեկտեմբերին հանրապետությունում մեկնարկած «Անասնապահության զարգացում Հայաստանում` հարավ-հյուսիս» եռամյա ծրագրին, որն իրականացվում է Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 88 գյուղական բնակավայրում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 4,9 մլն եվրո: Ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից վերջին տարիների ընթացքում Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացված ծրագրերի արդյունքներն ու ձեռք բերված փորձը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների կայուն գյուղատնտեսական աճին, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի ու մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությանը, անասնաբուծական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը: «Անասնապահությունը գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններից է, որի զարգացման համար կարևոր է գյուղատնտեսական կենդանիների նույնականացումն ու հաշվառումը: Սակայն մինչ այդ հարկավոր է բարելավել անասնաբուժական ծառայությունների որակը, վերապատրաստման միջոցով բարձրացնել անասնաբույժների գիտելիքներն ու կատարելագործել նրանց հմտությունները», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը Գերհարդ Շաումբերգերի հետ քննարկել է Ավստրիայի զարգացման գործակալության հետ իրականացող ծրագրերը, մատնանշել առաջիկա համագործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես, նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում մրգի կամ բանջարեղենի վերամշակման շարժական ծառայությունների ներդրման հնարավորությունը: Կարևորելով գյուղատնտեսության ոլորտում կրթության բարձր մակարդակի ապահովումը` նախարարը հնարավոր է համարել պետական կամ մասնավոր ֆերմերային ուսումնական հաստատության հիմնումը, հայտնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանիների արհեստական սերմնավորմանը, կաթի հավաքման կայանների ստեղծմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |