Ադրբեջանում գրոհայիններն ահաբեկչություն էին պատրաստում![]() 7 մարտի 2018 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել երկրի հյուսիսում՝ սպանվել են հանրապետությունում ահաբեկչություններ ծրագրող գրոհայիններ: Այդ մասին հայտարարել է գերատեսչությունը: «Օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել է այսպես կոչված «Խաչմազյան ջամ» ահաբեկչական խմբավորումը, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ գերատեսչության, «2018-ի մարտի 6-ին ջամահաթի ակտիվիստներ Սաբիր Արուլլա օղլի Մամեդովն ու Թառլան Սաֆար օղլի Սալիմովը, ահաբեկչություններ իրականացնելու փորձ են ձեռնարկել, ձերբակալության ժամանակ դիմադրություն են ցուցաբերել օպերատիվ խմբին»: «Պատասխան կրակի արդյունքում Մամեդովն ու Սալիմովը սպանվել են»,-ասել են մամուլի ծառայությունում: Հանցանքի վայրում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, զենք ու զինամթերք: «Օպերատիվ գործողություններն իրականացվել են «ահաբեկչության նախապատրաստում» և «մասնակցություն հանցավող խմբավորմանը» հոդվածներով հարուցված քրեական գործի հիման վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |