Պետգույքի վաճառքի առցանց հարթակ կստեղծվի 7 մարտի 2018 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը օտարման ենթակա գույքի վաճառքը խթանելու նպատակով առցանց հարթակ ստեղծելու մասին որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պետական գույքի վաճառքի առցանց հարթակում ներկայացված կլինեն գույքի ձեռքբերման բոլոր անհրաժեշտ պայմանները, ինչի արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվեն գործարքների կնքման ժամկետները: Հարթակի միջոցով նախատեսվում է նաև խիստ կրճատել ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, ինչպես նաև նվազեցնել կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի հայտարարագրման, թույտվության տրամադրման և այլ անհրաժեշտ ծառայություններ մատուցման մեկ միասնական էլեկտրոնային հարթակ կգործարկվի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |