ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին 7 մարտի 2018 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը խնդրել է անձամբ իր և հայ ժողովրդի անունից զոհվածների հարազատներին փոխանցել խորը ցավակցություններ և կարեկցանքի խոսքեր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Մարտի 6-ին Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռը: Նախնական տվյալներով, ինքնաթիռում 26 ուղևոր կար և անձնակազմի 6 անդամ: Բոլորը զոհվել են: Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Կարեն Կարապետյանը Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |