Պետերբուրգում հանցագործները հորինված երկրի անձնագրեր են վաճառել միգրանտներին 7 մարտի 2018 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Պետերբուրգում մի խումբ տղամարդիկ Կարիբյան ավազանի գոյություն չունեցող երկրի «հյուպատոսություն» են բացել և փաստաթղթեր էին վաճառում ներգաղթյալներին: Այդ մասին հայտնել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը: Ըստ նրա, հանցագործները կեղծ անձնագրեր և վարորդական փաստաթղթեր են պատրաստել: Այդպիսի «փաստաթղթերի» արժեքը տատանվել է 15.000-100.000 ռուբլու սահմաններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հնարավոր հաճախորդների որոնմամբ աշխատանքային ներգաղթյալների շրջանում զբաղվում էր 2 տղամարդ՝ 35 և 44 տարեկան, որոնք ստանում էին գումարը եկվորներից: Իսկ փաստաթղթերի պատրաստմամբ զբաղվում էր Պետերբուրգի 44-ամյա բնակիչը»,-ասել է Վոլկը: Խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է նախապես պատրաստված լուսանկարները, տեխնիկան, կնիքների դրոշմերը: Հանցավոր խմբի ղեկավարին ձերբակալել են: Նա ներկայացել է որպես հորինված պետության «հյուպատոս»: Քրեական գործ է հարուցվել: Խմբի ղեկավարին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում: Այժմ նա տնային կալանքի տակ է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |