Ալեքսանդր Արզումանյանը համատեղությամբ Նորվեգիայում դեսպան է նշանակվել 8 մարտի 2018 - 11:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին համատեղության կարգով նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան: Այս մասին է հայտնում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Արզումանյանը Դանիայում ՀՀ դեսպան է նշանակվել 2017 թվականի հուլիսին։ Մինչ այդ նա եղել է պատգամավոր «Ազատ դեմոկրատներ» խմբակցությունից, 1992-1993 թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՄՆ-ում, 1992-1996 թվականներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում, 1996-1998 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար։ 2008 թվականին միացել էր Տեր Պետրոսյանի ընդդիմադիր շարժմանը, մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալվել ու բանտերում է անցկացրել մոտ մեկուկես տարի, 2009-ի ամռանը դատապարտվել 4 տարվա ազատազրկման ու մի քանի այլ քաղգործիչների հետ ազատ արձակվել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |