Մխիթարյանը Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է հավակնում![]() 9 մարտի 2018 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն սկսել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի խաղերի արդյունքների հիման վրա շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ընտրության քվեարկությունը: Հավակնոդների թվում է նաև Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը գոլի հեղինակ է դարձել «Միլանի» (2:0) հետ խաղում: Մխիթարյանից բացի հավակնորդների թվում են «Զալցբուրգի» կիսապաշտպան Վալոն Բերիշը, որը կրկնակի գոլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում (2:1), «Լիոնի» կիսապաշտպան Մարսելո Ֆիլյոն, որը գոլ է իրացրել ԲԿՄԱ հետ խաղում (1:0) և Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը, որը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Լացիո» հետ խաղում (2:2), գրում է Sports.ru-ն: Քվեարկության արդյունքները հայտնի կլինեն մարտի 10-ին: «Արսենալ» -«Միլան» խաղը տեղի է ունեցել մարտի 8-ին: Մխիթարյանը 15-րդ րոպեին բացեց հաշիվը՝ գոլ խփելով Մեսուտ Օզիլի փոխանցմամբ: Մինչ այդ Մխիթարյանը ճանաչվել էր փետրվար ամսվա «Արսենալի» լավագույն խաղացող: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |