Քոնդոլիզա Ռայսն ու Ռոբերտ Գեյթսը Մոսկվայում կքննարկեն ԱՄՆ-ի առաջարկները ՀՀՊ-ի վերաբերյալ17 մարտի 2008 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Քոնդոլիզա Ռայսը եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը այսօր կժամանեն Մոսկվա` քննարկելու համար ռուս գործընկերների` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ միջազգային անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: «Երկու գումարած երկու» ձեւաչափով հանդիպումը տեղի կունենա հաջորդ օրը` երեքշաբթի: Քննարկվելիք թեմաների թվում են հակահրթիռային պաշտպանության, հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի եւ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի ապագան: Ինչպես ռուս լրագրողներին է հայտնել այցի նախօրեին ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյա, ամերիկացիները բերում են այն առաջարկները, որոնց մասին խոսում էին անցյալ տարվա հոկտեմբերին: Ըստ դիվանագետի, այդ առաջարկները նախատեսում են ռուս սպաների ներկայությունը ՀՀՊ օբյեկտներում Լեհաստանում, Չեխիայում, ռադարի արգելափակում այնպես, որ այն ուղղված չլինի Ռուսաստանի տարածքի վրա, ինչպես նաեւ որ հրթիռները չտեղակայվեն հորերում: «Դրանք վստահության միջոցառումներ են, որոնք ստացել են ռուսական կողմի հավանությունը, քանի որ տեղավորվում են Մոսկվայի առաջարկների հունի մեջ: Դա մեզ գոնե հնարավորություն կտա տեսնել, որ այն, ինչ ԱՄՆ-ն անում է միակողմանի կարգով Ռուսաստանի կամքին հակառակ, ուղղակի սպառնալիք չի ներկայացնում մեր երկրի համար տվյալ պահին»,-ասել է աղբյուրը: Օրակարգում են նաեւ ռուս-ամերիկյան նախաձեռնությունները զենքի չտարածման ոլորտում, համագործակցությունը խաղաղ ատոմի ոլորտում, պայքարը ահաբեկչության դեմ, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, հաղորդում է ԱԳՆ-ն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |