Սերենա Ուիլյամսը հաղթել է երեխայի ծնվելուց հետո իր առաջին պաշտոնական խաղում![]() 9 մարտի 2018 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ինդիանա Ուելսում մեկնարկած մրցաշարի առաջին շրջանի խաղում հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հաղթել է Ղազախստանը ներկայացնող Զարինա Դիյասին, որը 53-րդ տեղն է զբաղեցնում WTA վարկանիշում, 7:5, 6:3 հաշվով: Լեգենդար թենիսիստուհու համար սա առաջին պաշտոնական հանդիպումն է մենախաղում երեխայի ծնվելուց հետո, որի հայրը հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է, գրում է Championat.com-ը: Ուիլյամսի նախորդ հանդիպումը եղել է 2017-ի հունվարի 28-ին Ausralian Open-ի եզրափակչում, որտեղ նա հաղթել է իր քրոջը՝ Վինուս Ուիլյամսին (6:4, 6:4): Երկրորդ շրջանում 36-ամյա թենիսիստուհու մրցակիցը կլինի նիդերլանդուհի Կիկի Բերթենսը, որը 29-րդ տեղում է WTA վարկանիշում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |