Al Jazeera-ն պատմել է Արցախն ականազերծող կանանց մասին 9 մարտի 2018 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Al Jazeera միջազգային լրատվամիջոցը անդրադարձել է Արցախն ականազերծող կանանց: Հեղինակ Էվա Քլիֆորդը պատմում է, որ կանայք այստեղ, անտեսելով կնոջ «ավանդական դերերը», կարողանում են գումար վաստակել իրենց ընտանիքների համար, ինչպես նաև մեծ ծառայություն մատուցել հանրությանը: «Բերձորի հովտում տեղեկայված բազային ճամբարում Նարինե Ասատրյանը պատմեց ինձ, որ ական հայտնաբերելիս աննկարագրելի զգացողություններ է ունենում», - գրում է հեղինակը, հավելելով, որ Նարինեն Արցախում ականազերծման գործունեությամբ զբաղվող The HALO Trust կազմակերպության ականազերծողներից է:
Ալվինան փնտրում է PMN-2 ականը Մարզիլի գյուղում: Խորհրդային միությունում արտադրված այս ականները կիրառվել են Արցախյան պատերազմի ընթացքում (1988-1994): Ականը կարող է լրջորեն վիրավորել չափահասի և երեխա սպանել: Կազմակերպության ականազերծողներից Ինգա Ավանեսյանն էլ պատմել է ականազերծման դժվարությունների մասին: Նրա խոսքով, հաճախ աշխատում են էքստրեմալ եղանակային պայմաններում:
Պատերազմի ժամանակ այստեղ ռազմական դիրքեր են եղել: Մոտակա գյուղն ընդամենը 1,2 կմ հեռավարության վրա է այս տարածքներից, երեխաներն էլ հաճախ են գալիս այստեղ խաղալու: Թիմն իրականացնում է հետևողական աշխատանք, համոզվելու համար, որ տարածքը մաքուր է ականներից՝ նրա բնակիչների շահագործամնն այն հանձնելուց առաջ: Հեղինակը գրում է, որ Արցախի բնակիչները «պատերազմի հետքերից» տասնամյակներ շարունակ մեծ վնասներ են կրել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |