Օբաման մտադիր է սեփական շոուն վարել Netflix-ում![]() 9 մարտի 2018 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման բանակցում է Netflix ընկերության հետ սեփական շոուն վարելու շուրջ: Այդ մասին հայտնել է The New York Times-ն իրազեկ աղբյուրների վրա հղումով: Ըստ պարբերականի զրուցակիցների, դեռևս բանակցությունները նախնական բնույթ են կրում, հաղորդման ձևաչափը դեռ հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ քննարկվում է շոուին ոչ միայն Օբամայի, այլ նաև նրա կնոջ՝ Միշելի մասնակցության հարցը: Նշվում է, որ Օբաման մտադիր չէ մեկնաբանել գործող նախագահ Թրամփի գործողությունները: Հաղորդման հիմքում լինելու են «ոգեշնչող պատմություններ», որոնք լուսաբանելու են նախկին նախագահն ու նրա կինը, գրում է Deutsche Welle-ն: Հիմնական թեմաները լինելու են առողջապահությունը, միգրացիան, գլոբալ ջերմացումը, ընտրական իրավունքը: Բացի այդ, Միշել Օբաման կարող է առաջ տանել իր նախասիրությունը՝ առողջ և ճիշտ սնվելու թեման: Ըստ պարբերականի, Netflix-ը չի հրապարակում, թե ինչ գումար է վճարելու նախկին նախագահին բացառիկ բովանդակության համար: Օբամայի շոուն ցուցադրվելու է միայն Netflix-ով: Ըստ NYT-ի, Apple և Amazon-ի, որոնք նույնպես իրենց սթրիմինգային հարթակներն ունեն, շահագրգռված են բանակցելու Օբամայի հետ՝ համագործակցության նպատակով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |