Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանում մարտի 12-17-ը լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն 25.000 զինծառայողի մասնակցությամբ:

Զորավարժություններին կմասնակցի նաև 250 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 1000 միավոր հրթիռա-հրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 50 միավոր այլ տեխնիկա, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Զորավարժությունների ընթացքում զորքերը կատարելու են «հակառակորդի հարձակումը հետ մղելու և հակահարվածի անցնելու առաջադրանք»: Զորավարժությունների ընթացքում կիրառվելու են վերջերս ադրբեջանական բանակի զինանոցում հայտնված սպառազինության նոր համակարգերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---