Թրամփը հայ դերասանուհու է սիրահետել՝ առաջարկելով ԱՄՆ տեղափոխվել 9 մարտի 2018 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հեղինակներ Մայքլ Իսիքոֆը,Դևիդ Քորնը և Մաթեր Ջոնսը «Ռուսական ռուլետկա. ԱՄՆ-ի դեմ Պուտինի հայտարարած պատերազմի և Դոնալդ Թրամփի ընտրվելու մասին պատմությունը» վերնագրով գրքում մի շարք ուշագրավ դրվագներ են բացահատել 2013 թվականին Մոսկվայում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած «Միսս տիեզերք» մրցույթի և դրան հաջորդած երեկույթի վերաբերյալ: Այս մասին գրում է Yahoo News-ը: Գրքում նկարագրվում է, թե ինչպես է երեկույթի ընթացքում հայազգի 26-ամյա դերասանուհի Էդիտա Շահումյանը գրավել այն ժամանակ դեռևս գործարար Թրամփի ուշադրությունը: Թրամփը մոտեցել է Շահումյանին և, ցույց տալով ռուսաստանցի հայտնի ռեփեր Տիմատիին, հարցրել է, թե արդյո՞ք վերջինս դերասանուհու ընկերն է, իսկ Շահումյանը բացասական պատասախան է տվել՝ ասելով, որ Տիմատիի ընկերուհին չէ: Այդ ժամանակ Թրամփին է մոտեցել նրա հետ լուսանկարվել ցանկացող մի կին. նա այդ պահին բռնել է հայ դերասանուհու ձեռքը՝ չթողնելով նրան հեռանալ: Դրանից հետո Շահումյանը Թրամփի հետ մի քանի սելֆի է արել: «Դուք շատ գեղեցիկ եք, հատակապես Ձեր աչքերը»,- հաճոյախոսություններ է շռայլել Թրամփը Շահումյանին՝ առաջարկելով նրան գնալ իր հետ ԱՄՆ: Շահումյանն էլ հակադարձել է, թե ինքը հայուհի է, և հայուհիները շատ ավանդապաշտ են: «Դուք պետք է հանդիպեք իմ մայրիկի հետ»,- ասել է նա: Նշվում է, որ հանդիպումից հետո Թրամփն ինչ-որ մեկի միջոցով իր այցեքարտն է փոխանցել դերասանուհուն, սակայն, ըստ գրքի, վերջինս այդպես էլ չի զանգահարել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |