Երևանի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի ավան կտեղակայվի![]() 10 մարտի 2018 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի ավան կտեղեկայվի:ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը: Նալբանդյանը դեսպաններին տեղեկացրել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, կանոնադրական մյուս մարմինների նիստերի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Դեսպաններին ներկայացվել են գագաթնաժողովի կարգախոսը՝ «Ապրել միասին», երևանյան գագաթնաժողովին ընդունվելիք նույնանուն պակտի մշակման գործընթացը։ Հանդիպման օրակարգում էր նաև Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող Տնտեսական ֆորումի կազմակերպումը: 2017-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2018-ին մոտ 50 պետության ղեկավար կմասնակցի Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին: Հիշյալ միջոցառումների նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ Հանրապետության նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը, և հանձնաժողովներին տրվել են հանձնարարականներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |