Թուրքիայում ընդդիմադիր Cumhuriyet-ի 2 աշխատակից ազատ է արձակվել![]() 10 մարտի 2018 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը որոշել է ազատ արձակել ընդդիմադիր Cumhuriyet-ի 2 աշխատակցին: Երկրից չհեռանալու ստորագրությամբ ազատվել են գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունջուն և թղթակից Ահմետ Շիկը: Մեկ տարուց ավելի կալանավայրում անցկացրած լրագրողներին նախկինի պես ազատազրկում է սպառնում ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ շարժման հետ կապեր ունենալու մեղադրանքով: Մեղադրանք է ներկայացվել թերթի ընդհանուր առմամբ 17 աշխատակցի: Կալանավայրում է մնում թերթի գործադիր տնօրեն Աքին Ալթայը: Ստամբուլի դատախազությունը մեղադրյալների համար պահանջել է 7,5-43 տարվա ազատազրկում, գրում է Deutsche Welle-ն: «Տոնելու ոչ մի առիթ չունենք, մեր գործընկերները դեռևս ճաղերի ետևում են: Թուրքիայի խնդիրները մեր ազատ արձակմամբ չեն լուծվել»,-հայտարարել է Շիկը: Փետրվարին մի քանի թուրք լրագրող ցմահ է դատապարտվել Գյուլենի հետ կապերի մեղադրանքով, այդ թվում Taraf թերթի գլխավոր խմբագիր Ահմետ Ալթանը, գրող Մեհմեդ Ալթանը, ինչպես նաև հայտնի լրագրող Նազլի Իլիչակը: Թուրքական իշխանությունները մեղադրում են Գյուլենին 2016-ի հուլիսին պետական անհաջող հեղաշրջման կազմակերպման մեջ, որի ժամանակ ավելի քան 200 մարդ սպանվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |