«Բարսելոնայում» չեն բացառում, որ Մեսսին կարող է հեռանալ, չնայած 700 մլն եվրո հրաժարագնին

«Բարսելոնայում» չեն բացառում, որ Մեսսին կարող է հեռանալ, չնայած 700 մլն եվրո հրաժարագնին

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» ֆինանսների և ռազմավարության գծով տնօրեն Պանչո Շրեդերը չի բացառում, որ թիմի հարձակվող, հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին կարող է հեռանալ ակումբից 700 մլն եվրոյի դիմաց: Հենց այդպիսի հրաժարագին է ամրագրված ֆուտբոլիստի պայմանագրում:

«700 մլն եվրո հրաժարագինը, մեր կարծիքով, պետք է թույլ տա Մեսսիին ավարտել կարիերան «Բարսելոնայում»,-ասել է Շրեդերը, հայտնում է sport-express.ru-ն Sky-ի վրա հղումով:

«Պետք է հիշել, սակայն, որ Նեյմարի հրաժարագինը մենք ևս բավարար էինք համարում նրան պահելու համար: Բայց գիտեք, թե ինչով դա ավարտվեց 2017-ի ամռանը: Քիչ հավանական է, որ որևէ մեկը կփորձի գնել Մեսսիին, բայց մեր ժամանակներում մի քիչ խենթերը շատ են»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---