Զեկույց. ՀՀ-ում կանանց գործազրկության տոկոսն ամենաբարձրն է հետխորհրդային տարածքում![]() 10 մարտի 2018 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կանանց գործազրկության տոկոսն ամենաբարձրն է հետխորհրդային տարածքում: Այդ մասին ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում: Ըստ զեկույցի, 2018-ին Հայաստանում 25 տարեկանից բարձր կանանց շրջանում գործազրկությունը կազմում է 17,3%: 2017-ի համեմատ, դինամիկան վատթարացել է: Նախկին ԽՍՀՄՆ երկրներում սա ամենավատ ցուցանիշն է: Երկրորդ տեղում Լատվիան է 8,6%-ով, 3-ում՝ Տաջիկստանը՝ 7,8%-ով: Վրաստանում վիճակը մի փոքր ավելի բարվոք է՝ 7,7%: Ադրբեջանում գործազուրկ կանայք 4,8% են, ՌԴ-ում ՝ 4,1%: Ըստ զեկույցի, կանանց գործազրկության մակարդակն աշխարհի մասշտաբով 6% է՝ տղամարդկանց շրջանում գործազրկությունից 0,8%.ավելի: Միջինը 10 աշխատող տղամարդուն բաժին է ընկնում 6 աշխատող կին: Արևելյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում գործազրկությունը կանանց շրջանում ավելի քիչ է, քան տղամարդկանց: Մյուս կողմից, արաբական և հյուսիսաֆրիկյան երկրներում պատկերն այլ է՝ կանանց գործազրկությունը 2 անգամ գերազանցում է տղամարդկանց ցուցանիշը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |