ԶԼՄ. Քրդերն Աֆրինի մոտ ավելի քան 300 գրոհային և թուրք զինվոր են ոչնչացրել

ԶԼՄ. Քրդերն Աֆրինի մոտ ավելի քան 300 գրոհային և թուրք զինվոր են ոչնչացրել

PanARMENIAN.Net - Քրդական ջոկատների մարտիկները Աֆրինի մատույցներում մարտի 9-ին հետ են մղել Սիրիայի ազատ բանակի գրոհը, որին սատարում էին թուրքական հրետանին ու զրահատեխնիկան: Քրդերի ինքնապաշտպանական ուժերն, ըստ ANF գործակալության, շարքից հանել են հակառակորդի մի քանի միավոր զրահատեխնիկա:

Ըստ ԶԼՄ-ի, Սիրիայի ազատ բանակի գրոհայիններն ու թուրքական զորքերը, որոնք գրոհում էին քրդական դիրքերը, 24 ժամում 313 զոհ են տվել՝ այդ թվում կորցնելով մի քանի դաշտային հրամանատարի և սպաների:

Հալեպից դեպի արևմուտք գտնվող քրդական տարածաշրջանի վարչական կենտրոնի պաշտպանությունը շարունակվում է արդեն 49 օր: Քրդերի կողմից են կռվում նաև Հալեպից օգնության հասած աշխարհազորի ջոկատները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-ին հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում, որը ծավալվում է Սիրիայի հյուսիսում, կարող են ցանկացած պահի հարձակում սկսել Աֆրինի ուղղությամբ:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---