Samsung-ն «անհետացող» հեռուստացույց է ստեղծել

Samsung-ն «անհետացող» հեռուստացույց է ստեղծել

PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է QLED մոդելի հեռուստացույցներ, որոնք «անհետանում են»՝ չօգտագործվելու դեպքում: Նորույթը գրավել է սպառողների և մրցակիցների ուշադրությունը: Այս մասին գրում է Luxury Launches-ը:

Հեռուստացույցի էկրանն «անհետանում է» անջատված լինելու դեպքում: Այն ստանում է պատի կամ ցանկացած ֆոնի գույներն ու տեսքը, որի վրա գտնվում է՝ դառնալով գրեթե անտեսանելի:

Նշվում է, որ գործառույթից օգտվելու համար հարկավոր է լուսանկարել հեռուստացույցն ու պատը, որի վրա այն գտնվում է, և այն «կմիաձուլվի» ֆոնի հետ Samsung-ի հատուկ հավելվածի միջոցով:

Հավելվածը թույլ է տալիս նաև հատուկ ռեժիմի (Ambient mode) միջոցով տարբեր լուսանկարներ արտապատկերել էկրանին կամ եղանակի մասին ինֆորմացիա տեղադրել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---