Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ին

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ին

PanARMENIAN.Net - Grand Chess Tour շախմատային սերիայի կազմակերպիչները հայտնել են 2018 թվականի մրցաշարի մասնակիցների կազմը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի մրցաշարին: Այս մասին գրում է Championat-ը։

Մրցաշարին մասնակցելուց հրաժարվել են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը։ Նրանց փոխարեն մասնակցության հրավեր է ստացել ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինը. նա ընդունել է հրավերը։

Կազմակերպիչների հետ պայմանագրեր են կնքել նաև Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կաունան, Ալեքսանդր Գրիշուկը, Սերգեյ Կարյակինը, Շահրիար Մամեդյարովը, Հիկարունակամուրան, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վիշե-Լագրավը։

Grand Chess-ն այս տարի կանցկացվի Բելգիայի Լյովեն քաղաքում, Փարիզում (Ֆրանսիա), Սենտ Լուիսում (ԱՄՆ) և Լոնդոնում (Մեծ Բրիտանիա)։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---