Հայ քահանան բացահայտել է Սուրբ կրակի գաղտնիքը՝ զայրացնելով ղպտի հոգևորականին![]() 12 մարտի 2018 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմում Հայ առաքելական եկեղեցու քահանա Սամուիլ Աղոյանը վիճաբանել է ղպտի եկեղեցու ներկայացուցչի հետ Սուրբ կրակի իջման հարցում: Միջադեպը տեղի է ունեցել «Հադաշոտ 2» հեռուստատեսային հաղորդման նկարահանումների ժամանակ: Աղոյանը հայտարարել է, որ լինելով Կուվկուլիայում (ժամատուն, որտեղ իջնում է հրաշափառ կրակը), 3 անգամ ականատես է եղել, թե ինչպես են պատրիարքները մոմերի խրձերը վառում կանթեղից և ոչ մի միստիկ բան Սուրբ կրակի մեջ չկա: «Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ մարդկանց գոհացնելու համար»,-պարզաբանել է եկեղեցականը, հայտնում է Lenta.ru-ն Israel Info-ի վրա հղումով: Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունը համատեղ իրականացնում են Հույն Ուղղափառ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները: Այդ արտահայտությունը վրդովեցրել է նկարահանմանը ներկա ղպտիին: «Կներեք, բայց նա ստում է: Դադարեցրեք նկարահանումը: Կրակը երկնքից է իջնում և պատրիարքն այն հանում է դուրս և կիսվում հավատացյալների հետ»: Աղոյանն ի պատասխան առարկել է, թե ղպտիները ներկա չեն լինում Բարեբեր կրակի իջմանը: Սուրբ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության անձեռակերտ լույսը: Ամեն տարի Զատկի տոնին ընդառաջ կրակն իջնում է Երուսաղեմի և Պաղեստինի պատրիարքի մոմերին ու կանթեղին Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի եկեղեցում:Արարողությանը մասնակցում է նաև Հայ Առաքելական եկեղեցին. հայ հոգևորականը ուղղափառ հայրապետի հետ մտնում է ժամատուն և առաջինն է հանում կրակն այնտեղից ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |