Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Մարտի 11-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տնային խաղում 3-0 հաշվով հաղթել էր «Ուոթֆորդին»: 59-րդ րոպեին` Մխիթարյանի փոխացնումից հետո, Պիեր Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկել է հաշիվը: 77-րդ րոպեին Մխիթարյանը դարձրել է հաշիվը 3-0: Football Today TV-ին տված հարցազրույցում հայ կիսապաշտպանն ասել է, որ «զինագործները» խաղում են իրենց երկրպագուների համար: «Մենք մշտապես խաղում ենք նրանց համար, ովքեր գալիս և իրապես աջակցում են մեզ, այլ ոչ թե մարզադաշտ են գալիս միայն այն ժամանակ, երբ մենք հաղթում ենք», - ասել է Մխիթարյանը՝ շնորհակալություն հայտնելով ակումբի երկրպագուներին: Photo. Getty Images ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |