Զեկույց. ՀՀ-ն՝ աշխարհի 50 ամենաէժան երկրի շարքում![]() 12 մարտի 2018 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան ֆինանսատնտեսական վերլուծական GOBankingRates հարթակը կազմել է աշխարհի ամենաէժան երկրների վարկանիշը: Հայաստանը 34-րդ տեղն է զբաղեցնում 115 երկրի շարքում: Վարկանիշը գլխավորում է Հնդկաստանը, որին հաջորդում են Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Թունիսը, Զամբիան: Ապրելն էժան է նաև հարևան Վրաստանում. վարկանիշում այն զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: Ադրբեջանը մեկ սանդղակով զիջում է Հայաստանին՝ զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը: Եվրասիական տարածաշրջանից հիսուն ամենաէժան երկրների շարքում են հայտնվել Բելառուսը՝ 27-րդ հորիզոնական, Ղազախստանը՝ 31-րդ, Մոլդովան՝ 19-րդ հորիզոնական: Հիսուն ամենաէժան երկրների շարքում ընդգրկաված են հիմնականում մերձավորարևելյան, հետխորհրդային և ասիական տարածաշրջանների երկրները: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |