Իրավիճակի կայունացմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունները կարող են ցույց տալ աշխարհին Հայաստանի կենսունակությունը

PanARMENIAN.Net - Միանշանակ չի կարելի պատասխանել այն հարցին, թե ինչպես կազդի Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա կարծիքով, շատ բան կախված է նրանից, թե որքան արագ Հայաստանի իշխանությունները կկարողանան չեզոքացնել նախընտրական կրքերի հետեւանքները: «Անկասկած, եթե երկրում չկա քաղաքացիական համերաշխություն, եթե զանգվածային անկարգությունների արդյունքում արյուն է հեղվում, ապա չի կարելի խոսել նման պետության միջազգային հեղինակության մասին: Մյուս կողմից, իրավիճակի կայունացմանն ուղղված կառավարության օպերատիվ եւ վճռական գործողությունները կարող են ոչ միայն ցույց տալ աշխարհին պետության կենսունակությունը, այլ նաեւ նպաստել Հայաստանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների հետեւանքների արագ չեզոքացմանը»,-ասել է Լ.Մելիք-Շահնազարյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
    Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
    ---