Ադրբեջանցի մարզիկ. Գրիգորյանի հետ պատերազմ է լինելու, բայց միայն ռինգում![]() 12 մարտի 2018 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի քիքբոքսեր Ալիմ Նաբիևը, որը վերջերս դարձել է Glory գոտու պարտադիր հավակնորդ, իր ակնկալիքների մասին է խոսել գործող չեմպիոն Հարութ Գրիգորյանի հետ կայանալիք մենամարտից առաջ: Միջազգային Glory կազմակերպությունը, որը զբաղվում է քիքբոքսերների մենամարտերի կազմակերպմամբ, Չիկագոյում անցկացրել է հայազգի մարտիկ Հարութ Գրիգորյանի և հոլանդացի մարտիկ Մուրթել Գրոնարթի մենամարտը: Գրիգորյանը հաղթել է առաջին իսկ ռաունդում:Հարութ Գրիգորյանն աշխարհի չեմպիոն է դարձել կիսամիջին քաշում՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին 1 րոպե 50 վայրկյանում: «Գիտեմ, որը շատերն ընկալում են այդ մենամարտը որպես Ադրբեջանի և Հայաստանի դիմակայություն, սակայն, ուզում եմ միանգամից ասել, որ «սպորտը քաղաքականությունից դուրս է»: Այո, մեր միջև պատերազմ է լինելու, բայց միայն ռինգում և միայն մեր միջև: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ հարցին և այլևս չանդրադառնալ այս թեմային»,-ասել է ադրբեջանցի մարզիկը, հայտնում է championat.com-ը: Նա հավելել է, որ մարզվում է Vityaz Fight ակումբում, որտեղ տարբեր ազգությունների տղաներ կան, բայց բոլորը լավ հարաբերություններ ունեն՝ ադրբեջանցիները հայերի, ռուսներն ուկրաինացիների, օսերը վրացիների հետ: «Մեր թիմն առաջնորդվում է այն սկզբունքով, որ բոլորս սովորական մարզիկներ ենք և յուրաքանչյուրն իր դրոշն է ներկայացնում, իսկ քաղաքական գործիչներն առանց մեզ կպարզեն հարցերը»,-ասել է Նաբիևը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |