Տեսողական խնդիրներ և բարձր ճնշում ունեցող օտարերկրացիները չեն կարողանա մշտապես ապրել Քուվեյթում![]() 12 մարտի 2018 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Քուվեյթ աշխատելու նպատակով մեկնող օտարերկրացիները, որոնք հիվանդ են քաղցկեղով, դիաբետով և մի շարք այլ ոչ վարակիչ հիվանդություններով, այլևս կացության կարգավիճակ չեն ստանա: Ընդհանուր առմամբ Քուվեյթի առողջապահության նախարարությունը 22 հիվանդություն է առանձնացրել, որոնց առկայությունը երկրում մշտապես բնակվելու իրավունք չի տալիս: Այդ հիվանդությունների թվում են երիկամների անբավարարությունը, տեսողության հետ կապված խնդիրները, արյան բարձր ճնշումը, դիարեան, գրում է Lenta.ru-ն Al Arabiya-ի վրա հղումով: Այն անձինք, որոնք արդեն ունեն կացության կարգավիճակ, չեն արտաքսվի երկրից: Ինչպես նշվում է, այդ միջոցներն ուղղված են առողջապահության ոլորտի ծախսերի կրճատմանը, ինչպես նաև նպատակ ունեն ապահովել աշխատունակ ներգաղթյալների հոսքը երկիր: Ավելի վաղ Քուվեյթն արգելել էր մարդկանց մուտքն ու ելքը երկիր ըստ միջազգային օրենքների: Դա վերաբերում է ՁԱԻՀ-ով հիվանդներին, ինչպես նաև հերպեսով, Բ և Ց հեպատիտով, մալարիայով, սիֆիլիսով, թոքախտով հիվանդներին: Սակայն սա առաջին դեպքն է, երբ երկրում արգելվում է մուտքը ոչ վարակիչ հիվանդություններից տառապող մարդկանց: 2017-ի աշնանը, մոտ 20 տարում առաջին անգամ Քուվեյթում բարձրացան բուժծառայության գները ներգաղթյալների համար: Դա արավեց խորհրդարանի այն հայտարարությունից հետո, որ Պարսից ծովի երկրներն այլևս չեն կարող ցածր գներով կամ անվճար բուժսպասարկում ապահովել նաթվից ստացվող եկամուտների նվազման պատճառով: Խորհրդարանականները նշել էին, որ երկրում, որտեղ ներգաղթյալները 70 տոկոս են կազմում, այդպիսի միջոցները կարող են նվազեցնել առողջապահության ոլորտի ծանրաբեռնվածությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |