Չեխիայի՝ ցեղասպանությունների առաջին թանգարանում 1915-ին առնչվող նյութեր են ցուցադրված![]() 12 մարտի 2018 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Չեխիայում Թերեզինշտադտի Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնին կից բացված՝ ցեղասպանություններին նվիրված առաջին թանգարանում ցուցադրված են 1915-ին առնչվող նյութեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշվում է, որ թանգարանի ղեկավարությունը ծրագրում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի օժանդակությամբ ընդլայնել և հարստացնել թանգարանի հայկական հավաքածուն։ Նորաբաց թանգարանում ցուցադրված են նաև Հոլոքոստին նվիրված ցուցանմուշներ: Թերեզինշտադտի Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնին կից թանգարանն իր տեսակում առաջինն է Չեխիայի Հանրապետությունում: Թանգարանի բացման օրն ընտրվել էր ի հիշատակ 1944թ. մարտի 8-9-ի գիշերը Լեհաստանի տարածքում գտնվող Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից դաժանաբար սպանված երեք և կես հազարից ավելի Թերեզինից տեղափոխված Չեխոսլովակիայի քաղաքացիների։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |