Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Արմեն Սարգսյանի երդմնակալությանը

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Արմեն Սարգսյանի երդմնակալությանը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինելու Հանրապետության 4-րդ նախագահ՝ Արմեն Սարգսյանի երդման արարողությանը: Այդ մասին հայտարարել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am կայքին:

«Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը՝ ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում», - ասել է Վ.Սողոմոնյանը:

Մարտի 2-ին ՀՀ ԱԺ-ն ընտրեց Հանրապետության 4-րդ նախագահին: Նրա երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին՝ խորհրդարանի հատուկ նիստում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---