«Հաց բերողին» նվիրված հուշակոթողի մանրակերտը հանրային քննարկման է դրվել

«Հաց բերողին» նվիրված հուշակոթողի մանրակերտը հանրային քննարկման է դրվել

PanARMENIAN.Net - Ճարտարապետների միությունում հանրային քննարկման է ներկայացվել «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված մանրակերտ-հուշակոթողը: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

Հուշակոթողը բաց է բոլոր ցանկացողների համար՝ մինչև մարտի 16-ը: Նախագծի հեղինակը ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է:

Նախագիծը հանրային քննարկումների փուլից հետո ներկայացվելու է քաղաքապետարանի հաստատմանը: Հուշարձանի տեղադրման վայր է առաջարկվում Մաշտոցի պուրակը: Թարխանյանը հույս է հայտնել, որ մեկ-երկու ամիս հետո կստանան դրական որոշում Երևանի քաղաքապետարանից:

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մահացել էր 2017 թվականի մարտի 16-ին: Նա 25 օր հացադուլի մեջ էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---