Թուրքական զորքերն Աֆրինից 1,5 կմ հեռավորության վրա են12 մարտի 2018 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը, որոնք մասնակցում են «Ձիթենու ճյուղ» գործողությանը, գտնվում են 1,5 կմ տարածության վրա սիրիական Աֆրինից: Այդ մասին հայտնել է թուրքական Anadolu-ն ռազմական աղբյուրների վրա հղումով: Զորքերը մոտեցել են Աֆրինին հարավ-արևելքից 1,5 կմ, իսկ հարավից՝ 3,5 կմ հեռավորության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ հենց որ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներն ու ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի ջոկատները հաղթահարեն այդ տարածությունը, կսկսվի քաղաքից քրդական զինյալ կազմավորումների դուրս մղման գործողությունը: Աֆրինում գործողության մեկնարկից ի վեր թուրքական կողմի վերահսկողության տակ է հայտնվել մոտ 1100 քկմ տարածք, որտեղ 5 շրջկենտրոն կա, 151 գյուղ և 31 ռազմավարական բարձունք: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քրդական ջոկատների մարտիկները Աֆրինի մատույցներում մարտի 9-ին հետ են մղել Սիրիայի ազատ բանակի գրոհը, որին սատարում էին թուրքական հրետանին ու զրահատեխնիկան: Քրդերի ինքնապաշտպանական ուժերն, ըստ ANF գործակալության, շարքից հանել էին հակառակորդի մի քանի միավոր զրահատեխնիկա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-ին հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում, որը ծավալվում է Սիրիայի հյուսիսում, կարող են ցանկացած պահի հարձակում սկսել Աֆրինի ուղղությամբ: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |