Զեկույց․ Հայաստանը 2 տարում 6 հատ «Սմերչ» է ներմուծել![]() 12 մարտի 2018 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2016-2017 թվականներին սպառազինության ներմուծման ծավալներով 54-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում: «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) հրապարակած զեկույցի համաձայն՝ երկիրը երկու տարում ներկրել է $124 մլն-ի սպառազինություն: Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանը սպառազինության ներկրման ծավալներով զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը. երկու տարում $551 մլն-ի սպառազինություն է ներկրել: Զեկույցի համաձայն, 2017-ին Հայաստանի զենքի մատակարարումների 100%-ը բաժին է ընկել Ռուսաստանին: 2016-2017–ին ՀՀ-ն ներկրել է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 200 միավոր Verba/SA-25 դյուրակիր զենիթահրթիռային համալիր, 9M133 «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ: 2017 թվականի դրությամբ, Ադրբեջանը Իսրայելից ներկրել է 4 միավոր OPV-62 ռազմանավ, 40 միավոր Orbiter-1K անօդաչու թռչող սարք (ներառյալ երկրում արտադրվածները), 215 միավոր Spike-NLOS հակատանկային հրթիռ: Չեխիայից Բաքուն ներկրել է 10 միավոր 122-մմ RM-70 համազարկային կրակի ռեակտիվ կայան: Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է «ՏՈՍ-1» ծանր հրանետային համակարգ՝ 36 միավոր, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ՝ 40 միավոր, 9Մ123/ԱՏ-15 հակատանկային հրթիռներ՝ 800 միավոր, 9Պ157-2 Քրիզանտեմա-Ս հակատանկային համալիրներ՝ 24 միավոր: Սլովակիայից Ադրբեջանը ներկրել է 18 միավոր «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |