ՏՄՊՊՀ. Ցորենի և ալյուրի շուկայում ուժեղ մրցակցության հետևանքով գները նվազել են13 մարտի 2018 - 11:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), Հանրապետության նախագահի հանձնարարականի հիման վրա կատարել և ավարտել է ուսումնասիրությունը՝ ցորենի և ալյուրի շուկաներում: Ուսումնասիրությունը այս շուկայի համար աննախադեպ լայնածավալ էր և ընդգրկել է արտադրության, ներկրման և իրացման ողջ շղթան: Արձանագրված արդյունքները փաստում են, որ ցորենի և ալյուրի շուկաներում վերջին տարիներին արձանագրվել են կարևոր փոփոխություններ, ավելացել է նոր տնտեսվարողների թիվը,ինչի արդյունքում նվազել է ոլորտի կենտրոնացվածության աստիճանը: Մի էական հանգամանք ևս,տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում նվազել են այս շուկայում խոշոր ընկերությունների մասնաբաժինները և ուժեղացել է մրցակցությունը: Նվազել են նաև գները: 2017-ին ՀՀ-ում ցորենի ներմուծման,տեղական արտադրության և իրացման ծավալները կազմել են 468.000 տոննա: Շուկայում գերիշխող են «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ընկերությունները: Ինչ վերաբերում է ալյուրին, ապա 2017-ին ներմուծման և տեղական արտադրության ծավալները կազմել եմ 198.000 տոննա: Այս շուկայում, ի թիվս «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ՍՊԸ-երի, առկա են ևս 58 ընկերություններ, որոնք գործունեություն են իրականացնում հիմնականում մարզերում: Ավելի քան 5 անգամ ավելացել են ցորենի և ալյուրի շուկաներում գործունեություն իրականացնող տնտեսվարողները: Եթե 2012-ին Հայաստան ցորենի ներմուծում է իրականացրել 22 տնտեսվարող, ապա 2017-ին ներմուծողների թիվը հասել է 85-ի: Ընդ որում, տնտեսվարողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: Այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և ռուսական ռուբլու արժեզրկմամբ: Ինչ վերաբերում է ալյուրի ներմուծողների թվի փոփոխությանը, ապա 2012-ին գործել է 23 տնտեսվարող, իսկ 2017-ին այդ գործունեությամբ զբաղվող ընկերությունների թիվը հասել է 133-ի: Ալյուրի դեպքում ևս, ներմուծողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015-ից ի վեր, երբ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին: Ցորենի և ալյուրի շուկաների փոփոխությունները դրական են անդրադարձել գնագոյացման վրա՝ որոշակիորեն հանգեցնելով գնի նվազման: Արդյունքում 2012 թվականից ի վեր ՀՀ-ում նկատվում է ալյուրի գնի նվազման ընդհանուր միտում: Մասնավորապես եթե 2012-ի վերջին և 2013-ի սկզբին ՀՀ-ում 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը կազմում էր շուրջ 268 դրամ, ապա 2017-ի վերջին նույն տեսակի ալյուրի վաճառքի գինը կազմել է 204 դրամ, ինչը 2012-ի նույն ցուցանիշի համեմատ էժան է 24 տոկոսով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |