Առաջնագծում արևային պանելներ են տեղադրվել![]() 13 մարտի 2018 - 11:44 AMT PanARMENIAN.Net - «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ առաջնային գծում տեղակայված մի շարք դիրքերում տեղադրվել են արևային պանելներ և մարտկոցներ՝ տեխնիկական սարքավորումները սնուցելու նպատակով: Այս մասին ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ արևային պանելների առաջին խմբաքանակը տեղադրվել է մարտ ամսին, ևս մեկ փուլով նախատեսվում է համակարգեր տեղադրել ընթացիկ տարում, հայտնում է «Արցախպրեսը»: Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին: Այն շարունակական բնույթ է կրելու: «Արևային համակարգերի պատրաստումը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը պատվիրել է Հայաստանում գործող «Արփի Սոլար» կազմակերպությանը: Ընկերության կողմից պատրաստված տվյալ արևային համակարգերը մոբիլ են, հեշտ տեղափոխվող և օժտված բավականաչափ հզորությամբ»,- ընդգծել է Հովհանիսյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |