Կառուցապատման ընթացակարգերը պարզեցվել են13 մարտի 2018 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Գործարար միջավայրի բարելավման և կառուցապատման ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանն ուղղված հերթական քայլերի համատեքստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվել ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերի պարզեցման մասով: Արդյունքում՝ կառուցված շենք-շինության համար լրացուցիչ ինժեներական գիծ անցկացնելիս չի պահանջվում ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացում, շինարարությունն իրականացվում է հետագիծ-նախագծի համաձայնեցման հիման վրա՝ 3-օրյա ժամկետում տրվող շինարարության թույլտվությամբ, բացի այդ՝ ավարտական ակտ ևս չի պահանջվում, քանի որ աշխատանքը կատարում և ավարտը փաստագրում է գիծը շահագործող մատակարար կազմակերպությունը, հայտնում է Քաղշին կոմիտեի մամուլի ծառայությունը: Իսկ համայնքային տարածքներին հասցվող վնասների (ասֆալտի ծածկույթ, կանաչ տարածք և այլն) հատուցումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով: Հաստատվել է նաև շինօբյեկտների նախագծային փաստաթղթերի կազմը և կանոնները: 2017-ին հաստատվել են «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները»: Փաստաթղթով նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները դասակարգվել են ըստ շինարարական օբյեկտների ռիսկայնության աստիճանի: Ներառվել են նաև էներգախնայողությանը ներկայացվող պահանջներ: Գործում է կառուցապատման թույլտվությունների www.e-permits.am էլեկտրոնային համակարգը, որը նախատեսված է որպես լրացուցիչ հնարավորություն գործընթացի իրականացման համար: Կայքում ներկայացված է տեղեկատվություն քաղաքաշինության ոլորտում թույլտվություններին վերաբերող իրավական դաշտի, ինչպես նաև ուղեցույց՝ շինարարության ոլորտում առցանց թույլտվությունների տրամադրման կայքից օգտվելու մասին: Կայքում նաև տեղադրված է կառուցապատողի եռալեզու ուղեցույցը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |