Իրան-Հայաստան գազատարը շահագործման կհանձնվի 2008 թվականի նոյեմբերին

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազատարի կառուցումը կավարտվի ընթացիկ տարվա վերջում: 204,51 կմ երկարությամբ գազատարը շահագործման է հանձնվելու 2008 թվականի նոյեմբերին: Այդ մասին հաղորդում է «ՀայՌուսգազարդ» հայ-ռուսական ընկերության մամլո ծառայությունը: Գազատարի կառուցումը թույլ կտա ընդարձակել բնական գազի մատակարարման ռեսուրսային բազան եւ Հայաստան երկրորդ տեղնոլոգիական մուտք ստեղծել: Այսօրվա դրությամբ, ավարտվել է գազատարի 74,8 կմ-ի մոնտաժը: Իրանը 2009 թվականից Հայաստանին տարեկան 1,1 մլրդ. խորանարդ մետր գազ է մատակարարելու, իսկ 2019 թվականից` մինչեւ 2,3 մլրդ խորանարդ մետր: Հայաստանը Իրանից տեխնիկապես կարող է դեռեւս 450 մլն. խորանարդ մետր գազ ստանալ, հաղորդում է EnergyLand.info-ն:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---