ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մոդելը ներկայացվել է «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողներին13 մարտի 2018 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում հյուրընկալվել են «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողները՝ մարդիկ, ովքեր արդեն ունեն մասնագիտություն, սակայն հետաքրքրված են բիզնես գործունեությամբ և փորձագիտական հարուստ գիտելիք են ստանում 2015 թվականին ստեղծված, մասնագիտական առաջին հարթակում: Հայաստանի և միջազգային փորձագետների անցած ճանապարհն ուսումնասիրող ուսանողներն ապագայում կարող են սեփական բիզնեսը ստեղծել կամ զբաղվել մենեջմենթով: Ինչպե՞ս կառավարել առողջ բիզնես, մրցակցային դաշտում հանդես գալ ճկուն գաղափարներով, արձանագրել հաջողություն և շարունակաբար պահպանել առաջատարի դիրքերը: Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի մենեջմենթով զբաղվել ցանկացողը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման և սպասարկման մշակույթը շարունակում է դիտարկվել որպես փորձի փոխանակման համար հաջող օրինակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում, ուսանողներն ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը, ծանոթացել ընկերության կառավարման մշակույթին, նորարարությունների խթանման մարքեթինգային քայլերին և շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին: «Բիզնեսի հաջողությունն սկսվում է կառավարման մոդելի ընտրությունից: Կարևոր են ոչ միայն նոր գաղափարները, մարքեթինգային ճկուն լուծումները, ճիշտ հաշվարկները, ռիսկերն ու հաջողությունները կանխատեսելն ու վերլուծելը, այլև պատասխանատու մոտեցումն ու սպասարկման քաղաքակիրթ մշակույթը: Մրցակցային մեր առավելությունն այդ ամենի հանրագումարի արդյունք է», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպումն ավարտվել է ինտերակտիվ քննարկման մթնոլորտում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |