Հայ քահանան առաջարկում է Սուրբ կրակի արարողությունը հանրության առջև անցկացնել13 մարտի 2018 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի քահանա Սամուիլ Աղոյանը, կրկին անդրադառնալով Սուրբ կրակի հրաշքի մասին իր հայտարարությանը, ասել է, որ անցյալում, ըստ գրավոր աղբյուրների, հրաշքներ կատարվել են, սակայն, նա ինքը նման հրաշքի ականատեսը չի եղել: Ավելի վաղ Աղոյանը հայտարարել է, որ լինելով Կուվկուլիայում (ժամատուն, որտեղ իջնում է հրաշափառ կրակը), 3 անգամ ականատես է եղել, թե ինչպես են պատրիարքները մոմերի խրձերը վառում կանթեղից և ոչ մի միստիկ բան Սուրբ կրակի մեջ չկա: «Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ մարդկանց գոհացնելու համար»,-պարզաբանել է եկեղեցականը «Այլ կերպ ասած, Տիրոջ գերեզմանի վրա վառվող կանթեղ է դրված, որից մենք վառում ենք մեր մոմերը աղոթքից հետո, իսկ հետո դուրս ենք գալիս և բաժանում հավաքվածներին: Սա եմ ասել ընդամենը: Եվ, կարծում եմ, որ ներսում ներկա գտնվող հոգևորականներից ոչ ոք երբևէ չի ասել, թե հրաշքը վերջին շրջանում կատարվել է, այսինք, որ Սուրբ կրակը վերից է իջնում և վառում մոմերը: Ես դեմ չեմ նրան, ինչին հավատում են մարդիկ, սակայն, մենք այդպես ենք անում»,-ասել է քահանան, գրում է RT-ն: Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունը համատեղ իրականացնում են Հույն Ուղղափառ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները: Նա նաև առաջարկել է արարողությունը հրապարակավ անցկացնել՝ Տիրոջ գերեզմանի եկեղեցու մուտքի մոտ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան Սուրբ կրակի իջման վկաները դառնալ: «Եթե մենք հավատում ենք, որ ամեն տարի Սուրբ կրակը հրաշագործությամբ իջնում է երկնքից, ապա ինչո՞ւ այն չանցկացնենք Տիրոջ գերեզմանի ժամատան (Կուվկուլիա) առջև, որպեսզի բոլորը տեսնեն այդ հրաշքը: Այդ դեպքում հրաշքը չի լինի ներսում գտնվող մի քանի մարդկանց համար, բոլորը կկարողանան տեսնել ու հավատալ: Ամեն մարդ կարող է ասել ինչ ուզում է: Ես միայն կարող եմ սեփական փորձի մասին խոսել»,-ասել է Աղոյանը: Ռուս ուղղափառ եկեղեցին ավելի վաղ ափսոսանք էր հայտնել հայ քահանայի հայտարարության կապակցությամբ: Սուրբ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության անձեռակերտ լույսը: Ամեն տարի Զատկի տոնին ընդառաջ կրակն իջնում է Երուսաղեմի և Պաղեստինի պատրիարքի մոմերին ու կանթեղին Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի եկեղեցում:Արարողությանը մասնակցում է նաև Հայ Առաքելական եկեղեցին. հայ հոգևորականը ուղղափառ հայրապետի հետ մտնում է ժամատուն և առաջինն է հանում կրակն այնտեղից: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |