Տաջիկստանում պետծառայողներն այսուհետ պարատվոր են առավոտյան վարժանք անել![]() 13 մարտի 2018 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Տաջիկստանի բոլոր պետական գերատեսչությունների, հաստատությունների և կազմակերպությունների աշխատակիցներն այսուհետ պարտավոր են շաբաթ օրերին մասնակցել առավոտյան վարժանքին: Այդ մասին լրագրողներին է հայտնել երկրի երիտասարդության և սպորտի գործերի կոմիտեի ղեկավար Ախտամ Աբդուլոզոդան: «Տաջիկստանի նախագահի գործադիր աշխատակազմը հաստատել է միջոցառումների պլանը, որի համաձայն երկրի բոլոր քաղաքներում և շրջաններում մինչև 2018-ի ավարտը ամեն շաբաթ օր առավոտյան վարժանք կանցկացվի»,-ասելէ նա: Ըստ նրա, նախաձեռնողը Տաջիկստանի նախագահի գործադիր աշխատակազմն է, գրում է Sputnik Տաջիկստանը: 2017-ի հունվարից շաբաթական 2 անգամ վարժանքով, վազքով և լողով են զբաղվում Տաջիկստանի ՆԳՆ բոլոր աշխատակիցները, որպեսզի լավ ֆիզիկական մարզաձև ունենան և ազատվեն ավելորդ քաշից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |