Թրամփը պաշտոնանկ է արել պետքարտուղար Թիլերսոնին՝ փոխարենը նշանակելով ԿՀՎ տնօրենին13 մարտի 2018 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազատել է պաշտոնից պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Այդ մասին Թրամփը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: Արդեն հայտնի է, թե ով կզբաղեցնի թափուր պաշտոնը՝ դա կլինի ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն: «Մայք Պոմպեոն, ԿՀՎ տնօրենը, կլինի մեր նոր պետքարտուղարը: Նա ֆանտաստիկ աշխատանք կկատարի: Շնորհակալություն Ռեքս Թիլերսոնին իր ծառայության համար: Ջինա Հոսփելը կդառնա ԿՀՎ տնօրեն և առաջին կինը կլինի այդ պաշտոնում: Շնորհավորում եմ բոլորին»,-ասվում է Թրամփի գրառման մեջ: Ջինա Հոսփելը ԿՀՎ տնօրենի տեղակալն էր: Նա առաջին կինը կլինի այդ պաշտոնում ԱՄՆ պատմության մեջ: Թրամփը նշել է, որ Պոմպեոն և Հոսփելը երկար տարիներ աշխատել են միասին և փոխադարձ մեծ հարգանք ունեն, գրում է «Դոժդը» The Washington Post-ի վրա հղումով: Պարբերականը նշում է, որ վերադասավորումներն ազգային անվտանգության կառավարման ոլորտում կատարվել են Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ բանակցությունների ֆոնին: Թիլերսոնը զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը 2017-ի փետրվարից: Պոմպեոն նշանակվել էր ԿՀՎ տնօրեն 2017-ի հունվարին, երբ Թրամփը նախագահ դարձավ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |