ԵՄ-ն սպիները վտանգավոր իրերի ցանկում է ներառել

ԵՄ-ն սպիները  վտանգավոր իրերի ցանկում է ներառել

PanARMENIAN.Net - Եվրաﬕությունը կազﬔլ է վտանգավոր իրերի ցանկը, որում ընդգրկվել է նաև սպիները: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին գրված է վտանգավոր իրերի մասին եվրոպական արագ արձագանքման համակարգի 2017 թվականի զեկույցում:

Նշվում է, որ սպիներները կարող են ﬖասել երեխաներին: Իսկ լուսարձակող սպիների մարտկոցը կուլ տալու դեպքում երեխայի մոտ կարող են այրոցներ առաջանալ:

Երեխաների համար վտանգ են ներկայացնում նաև խաղալիքի հեշտությամբ մասնատվող մյուս մասերը:

Սպիները պտտվող ձեռքի խաղալիք է, որի կենտրոնում գտնվում է մետաղյա կամ կերամիկական առանցքակալ: Դրա շուրջը տեղադրված են մի քանի թիակներ և ծանրացուցիչներ։ Խաղալիքը հայտնի է դարձել 2017 թվականին, սակայն արտադրվել է 1990-ին: Դրա ճանաչելիությունը գնալով աճում է։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---