DW. Արոնյանն աշխարհի լավագույն շախմատիստներից է14 մարտի 2018 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի 8 լավագույն շախմատիստ է մասնակցում Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարին, որի հաղթողը շախմատի աշխարհի գործող չեմպիոնի մրցակիցն է լինելու: Հաղթողը միայն մեկն է լինելու և հենց նա է մրցելու Մագնուս Կարլսենի հետ: Deutsche Welle-ն պատմել է աշխարհի լավագույն շախմատիստների, այդ թվում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանի մասին: «Հայ գրոսմայստերը բազում հեղինակավոր միջազգային մրցաշարերի հաղթող է: 2017-ին նա առաջին տեղը գրավեց գերմանական Բադեն-Բադենում կայացած Grenke Chess Classic գերմրցաշարում՝ հետևում թողնելով Մագնուս Կարլսենին: 2017-ին նա նաև հաղթել է Կալսենին Սթավանգերում կայացած մրցաշարում»,-գրում է պարբերականը: Արոնյանից բացի, լավագույն շախմատիստների կազմում են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը: 2018-ի նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում գործող չեմպիոնն ու հավակնորդների մրցաշարի հաղթողը 12 պարտիա կխաղարկեն չեմպիոնի տիտղոսի համար: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |