Մահացել է ֆիզիկոս, տիեզերաբան Սթիվեն Հոքինգը![]() 14 մարտի 2018 - 10:14 AMT PanARMENIAN.Net - 76 տարեկանում մահացել է հանրաճանաչ բրիտանացի ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի հակիրճ պատմությունը» գրքի հեղինակ Սթիվեն Հոքինգը: Deutsche Welle-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 14-ին պաշտոնական հայտարարություն է տարածել գիտնականի ընտանիքի ներկայացուցիչը: Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ՝ մկանների ապաճման երկրորդային կարծրախտ, որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։ Դեռ 30 տարեկանից նա ամբողջովին պարալիզացված էր: Սթիվեն Հոքինգն անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ էր: Նա մեծ ազդեցություն է թողել ժամանակակից գիտության վրա: Հոքինգն ուսումնասիրել է աշխարհի ծագման տեսությունը Մեծ պայթյունի արդյունքում ու սև անցքերի ծագման տեսությունում բազմաթիվ բացահայտումներ արել: Հոքինգին նաև «պարզության վարպետ» են անվանում: Նա այն եզակի գիտնականներից է, որն իր գրքերում կարողանում է այնպես բացատրել ամենադժվար գիտական հասկացությունները, որ նույնիսկ երեխան հասկանա: Ընթերցեք նաև.Հայտնիները. Պարզության վարպետը՝ Սթիվեն Հոքինգ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |